Եմենում մարտական գործողությունների ակտիվացման պատճառով խաղաղ բանակցությունները դադարեցվել են
ՄիջազգայինԵմենի կառավարության եւ ապստամբ հուսիների ներկայացուցիչների միջեւ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ կապված երկրում մարտական գործողությունների ակտիվացման հետ: Associated Press-ի http://www.ap.org/փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակը:
Երկրում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները մեկնարկել են դեկտեմբերի 15-ին, շվեյցարական Մագլինգենում: Նախօրեին Եմենի հյուսիսում լարված մարտեր են ընթացել, նոր ավիահարվածներ է հասցրել նաեւ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: Ինտերֆաքսի փոխանցմամբ, մասնավորապես, Սաուդյան Արաբիային սահմանակից Հադջա նահանգում վերջին 3 օրերի ընթացքում ավելի քան 75 մարդ է զոհվել:
Նշենք, որ Եմենում կառավարական ուժերը վերջին մի քանի ամիսներին պայքարում են ապստամբ հուսիների դեմ: