Վերջին 4 օրում արդեն 6-րդ անգամ ռումբ են փնտրում ռուսաստանյան միևնույն օդանավակայանում
ՄիջազգայինՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի «Կոլցովո» օդանավակայանում ահազանգ է ստացվել տեղադրված ռումբի մասին:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ահազանգից հետո օդանավակայանը տարհանվել է, անց է կացվում ստուգում: Ահազանգում նշվել է, որ ականապատված է օդանավակայանը, մերձակա Angelo հյուրանոցը, թռիչքուղին, օդանավերը:
ԶԼՄ-ները նշում են, որ այս ահազանգը վերջին 4 օրում արդեն 6-րդն է՝ նույն օդանավակայանի առնչությամբ: