Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է ցույցը
ՄիջազգայինԹուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիկլալ փողոցում՝ ցույց ցրելու նպատակով: Փողոցում նաև բամաթիվ զբոսաշրջիկներ են եղել:
BBC-ն հայտնում է, որ ցույցը տեղի է ունեցել ի պաշտպանություն քրդերի. վերջին օրերին թուրք ուժայինները երկրի հարավ-արևելքում տասնյակ քրդերի են ոչնչացրել հատուկ գործողությունների արդյունքում:
Ցույցի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: