ԱՄՆ-ում օդանավի աղետի հետեւանքով 5 մարդ է մահացել
ՄիջազգայինՔալիֆորնիայում թեթեւ շարժիչով օդանավի կործանման հետեւանքով 5 մարդ է մահացել: Իշխանությունների տվյալներով, Սան Խոսեից Լաս Վեգաս թռչող օդանավը կորել է ռադարների տեսադաշտից:
Ավելի ուշ օդանավի բեկորները հայտնաբերվել են Բեյքերսֆիլդ քաղաքում: Փրկարարները դուրս են բերել 5 մարդու մարմին: Տեղի ոստիկանության շերիֆ Մարկ Քինգը հայտնել է, որ զոհերի ինքնությունը այս պահին դեռ պարզվում է, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: