Իրանը Ֆրանսիային առաջարկել է՝ ավարտել Դարհոենի ատոմակայանի կառուցումը
ՄիջազգայինՊատժամիջոցների չեղարկումից հետո Ֆրանսիան կարող է դիտարկել Իրանի հարավի Դարհոենի ատոմակայանի կառուցումն ավարտելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով IRNA գործակալությանը, այս առաջարկն Իսլամական Հանրապետության Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի նախա գահ այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին արել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին, որն այցով գտնվում է Իրանի մայրաքաղաքում:
«Ձեր երկիրը Ահվազի մերձակա Դարհոենում ԱԷԿ-ի կառուցման պարտավորագիր ուներ Փեհլեւի շահի ռեժիմի հետ: Բայց իսլամական հեղափոխությունից (1979 թվական) հետո մենք այն խզեցինք,- ասել Է Հաշեմի-Ռաֆսանջանին:- Կարծում եմ, որ պատժամիջոցների չեղարկումից հետո դուք անհրաժեշտ քայլեր կձեռնարկեք շինարարությունը շարունակելու եւ ավարտելու ուղղությամբ»: Ինչպես հավելել է այաթոլլան, Դարհոենի ԱԷԿ-ի նախագիծը կարող է երկու երկրների համագործակցության հիմք դառնալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: