Ոստիկանություն. Լաս Վեգասում ավտովթարի մեղավորը գուցե դիտավորյալ է մեքենան վարել ամբոխի վրա
ՄիջազգայինԱմերիկյան Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը ուսումնասիրում է այն վարկածը, թե կինը դիտավորյալ է ավտոմեքենան վարել հետիոտների ամբոխի վրա, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, իսկ քառասունը վնասվածք են ստացել: Այդ մասին հայտնել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Բրետտ Զիմմերմանը:
«Մենք այս միջադեպում չար դիտավորության վարկածն ենք ուսումնասիրում: Հենց նոր ենք ստացել այդ տեղեկությունը», — ասել է նա մամուլի ասուլիսին, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:
Զիմմերմանը նշել է, որ իշխանությունները բացառում են այն վարկածը, թե պատահարը ահաբեկչություն էր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
ԱՊ-ն տեղի է ունեցել Planet Hollywood հյուրանոց-խաղատան մոտակայքում, որտեղ ընթանում էր «Միսս-Տիեզերք 2015» մրցույթը: KSNV հեռուստաալիքի տվյալների համաձայն, ղեկի դիմաց կին է նստած եղել, մեքենայում նաեւ երեխա է եղել: