Սուխումը վստահ Է, որ Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչումը շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար
ՄիջազգայինԱբխազայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան հայտարարել Է, որ Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչումը, ինչպես նաեւ լիարժեք միջպետական հարաբերությունների հաստատումը պետք Է վերջնական լուծումը լինի, որից կշահեն բոլոր կողմերը, դա շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք խորապես համոզված ենք, որ հենց Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչումն ու նրա հետ լիարժեք միջպետական հարաբերությունների հաստատումն Է աբխազական հարցի վերջնական լուծումը ինչպես բուն Վրաստանի, այնպես Էլ ամբողջ տարածաշրջանի համար, ընդ որում՝ արդյունքում կշահեն բոլոր կողմերը»,-ասել Է Չիրիկբան Sputnik-ին տված հարցազրույցում:
Նա այն կարծիքին Է, որ «դրան հասնելու համար հարկավոր են շատ բարձր աստիճանի քաղաքական իմաստնություն եւ կամքի ուժ, որոնք ներկայիս վրացական ղեկավարությունն, ավաղ, չունի»: