Ռուսաստանում մի կին ողջ է մնացել ատրճանակի 22 կրակոցներից հետո
ՄիջազգայինՄերձմոսկովյան Դմիտրով բնակավայրում տղամարդուն կասկածում են այն բանում, որ վեճի ժամանակ առնվազն 20 անգամ ատրճանակից կրակել է իր նախկին կնոջ վրա: Չնայած ստացած վերքերին՝ տուժածը ողջ է մնացել:
Կրակոցներից հետո կինն ուշագնաց է եղել ու այլեւս կյանքի նշաններ ցույց չի տվել: Հետաքննության վարկածով, կասկածյալը կարծել է, թե նախկին կինը մահացել է ու թաքնվել է հանցագործության վայրից, հայտնում է LifeNews–ը:
Այս պահին նրան արդեն ձերբակալել են: Քննչության միջնորդությամբ դատարանը հիմա լուծում է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հարցը: