Մեդվեդեւը փաստաթուղթ Է ստորագրել հունվարի 1-ից պետապարատը 10 տոկոսով կրճատելու մասին
ՄիջազգայինՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում Է ստորագրել 2016 թվականի հունվարի 1-ից պետապարատի աշխատակիցների թվաքանակը 10 տոկոսով կրճատելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ցանկանում եմ ասել, որ ստորագրել եմ որոշում, որը նախատեսում Է պետական ու քաղաքացիական ծառայողների թվաքանակի 10 տոկոս կրճատում: Բնականաբար, դա չպետք Է ազդի աշխատանքի որակի վրա, եւ այն ուժի մեջ Է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից»,-հայտարարել Է Ռուսաստանի կառավարության ղեկավարը փոխվարչապետների հետ կայացած խորհրդակցությունում: