Աֆղանստանում թալիբները գրավել են Գիլմենդի նահանգի հանգուցային շրջանը
Միջազգային«Թալիբան» արմատական շարժման զինյալները լույս դեկտեմբերի 21-ի գիշերը հսկողության տակ են վերցրել Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդի նահանգի Սանգինի շրջանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
«Վերջին մի քանի օրերին Սանգինի շրջանում անվտանգության ուժերի հետ կատաղի բախումներից հետո «Թալիբանի» զինյալները գիշերը գրավել են շրջանի կենտրոնում գտնվող կառավարության շենքը»,-գործակալությանը հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Ըստ գործակալության տվյալների՝ պետական զինված ուժերն ահաբեկիչների հետ բախումների ընթացքում զինամթերքի եւ օդից աջակցության խիստ կարիք ունեին:
Դեկտեմբերի 21-ի առավոտյան Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան Գիլմենդի նահագի իրադրությունը քննարկելու համար արտակարգ ժողով Է անցկացրել երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարների հետ: «Կառավարությունը միջոցներ Է ձեռնարկում Գիլմենդում անհապաղ գործողություններ սկսելու համար: Այդ գործողությունների շնորհիվ հակառակորդների հարձակումները հետ կմղվեն»,-հայտարարել Է Աբդուլան:
Դեկտեմբերի 18-ին Աֆղանստանի զինված ուժերը վերադարձրել են հսկողությունը Գիլմենդ հարավային նահանգի Հանիշին շրջանի նկատմամբ: Սակայն ավելի վաղ զինյալները Գիլմենդի Մուսա-Կալայի եւ Նաուզադի շրջանները գրավելու հաջող փորձեր են իրականացրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: