ԵՄ պատժամիջոցների երկարաձգումն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ կապելը հիմքեր չունի. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՌուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Դոնբասում հակամարտության կարգավորման հետ կապելու Եվրամիության փորձերն արհեստական են եւ հիմքեր չունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:
Ավելի վաղ Եվրոպական միության խորհուրդը, ելնելով Ուկրաինայում տիրող իրավիճակից, որոշում էր ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու վերաբերյալ:
«2015 թվականի դեկտեմբերի 21-ին ԵՄ խորհրդի որոշմամբ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկրարաձգվել են մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին, երբ Եվրոպական միության «Պաշտոնական ամսագրում» կհրապարակվեն համապատասխան իրավական ակտերը:
Ռուսաստանի դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցների ժամկետը պետք է ավարտվեր 2016թ. հունվարի 31-ին: