Մոսկվան ԵՄ երկրների դեմ նոր պատասխան պատժամիջոցներ չի կիրառելու
ՄիջազգայինՀակառուսական պատժամիջոցները երկարաձգած եվրոպական երկրների դեմ ՌԴ սահմանափակող միջոցները գործելու են մինչեւ 2016թ. օգոստոսը: Նոր պատժամիջոցներ չեն պլանավորվում: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվրամիությունը դեկտեմբերի 21-ին վերջնականապես հաստատել էր Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները կես տարով (2016թ. հուլիսի 31) երկարաձգելու որոշումը: