PKK-ի գործողություններից Բիթլիսում մեկ թուրք զինվոր է զոհվել
ՄիջազգայինԹուրքիայի Բիթլիս նահանգի Օլեք գյուղի մոտակայքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները գործողություն են իրականացրել թուրք ուժայինների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների կողմից պատրաստված ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել ճանապարհով թուրքական ուժայինների անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով մեկ զինվոր զոհվել է, ինը՝ վիրավորվել: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են, նշվում է, որ նրանցից մեկի վիճակը ծանր է: