Երկու ամսում շուրջ 600 ապաստան հայցող է վերադարձվել Ռուսաստանին
ՄիջազգայինՆորվեգիայի ոստիկանության միգրացիոն տեսուչ Տուր Էսպեն Հագան հայտարարել է, որ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Նորվեգիան Ռուսաստանին է վերադարձրել շուրջ 600 ապաստան հայցողերի, ովքեր Նորվեգիա էին գնացել Ռուսաստանից:
Ռուսական korrespondent.net կայքի տեղեկացմամբ՝ խոսքը վերաբերում է ռուսաստանցի այն ապաստան հայցողներին, որոնք Ռուսաստանում բնակվելու թույլտվություն ունեն: Միգրացիոն տեսուչի փոխանցմամբ` Ռուսաստանում կացության թույլտվություն չունեցողներին հետ չեն ուղարկելու, իսկ այն ապաստան հայցողների դիմումները, որոնք նախկինում մերժվել էին երկրի համապատասխան ծառայությունների կողմից, կվերանայվեն:
Դեկտեմբերին Նորվեգիան Ռուսաստանին է վերադարձրել 250 ապաստան հայցողների, իսկ նոյեմբերի երկրորդ կեսին` 343 մարդ, իսկ ընդհանուր առմամբ երկիրն ամեն օր վերադարձնում է 15-40 մարդու, ինչը երկրի միգրացիոն օրենսդրության խստացման հետևանք է:
Ա.Գ.