Իրանի «Բուշեր» ատոմակայանի երկու նոր բլոկների շինարարությունն սկսվելու Է հաջորդ շաբաթ
ՄիջազգայինՌուսական նախագծով իրանական «Բուշեր» ատոմակայանի երկու նոր բլոկների կառուցման աշխատանքներն սկսվելու են հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Mehr գործակալությանը հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Կամալվանդին:
Ռուսաստանը եւ Իրանը 2014 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրել Էին մի շարք փաստաթղթեր, որոնք ընդլայնում են կողմերի համագործակցությունը ատոմային Էնեգրիայի խաղաղ օգտագործման բնագավառում եւ հնարավորություն են ստեղծում Իրանում ըստ ռուսական տեխնոլոգիաների ատոմակայանների ութ բլոկների կառուցման համար: Բացի այդ, նույն այդ ժամանակ պարտավորագիր Էր ստորագրվել ռուսական նախագծով «Բուշեր» ատոմակայանի երկու բլոկներից բաղկացած երկրորդ հերթի կառուման վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: