Իրանի նախագահը հունվարին կայցելի Իտալիա, Վատիկան եւ Ֆրանսիա
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հունվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Իտալիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը:
«Հռոմում Հասան Ռոուհանին բանակցություններ կվարի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի եւ վարչապետ Մատեո Ռենցիի հետ, հանդիպում կունենա իտալացի պոտենցիալ ներդրողների եւ երկրի առաջատար ձեռնարկությունների ղեկավարների հետ»,- գործակալությունը նշել Է առաջիկա այցի մանրամասները:
Սպասվում Է, որ Իրանի նախագահը նաեւ կայցելի Վատիկան եւ կընդունվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են իրանական ԶԼՄ-ները, հունվարի 27-28-ին Հասան Ռոուհանին պաշտոնական այցով կգտնվի Փարիզում: ԻՌՆԱ գործակալությունն այսօր նշել Է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասվում են նրա բանակցությունները նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների, ինչպես նաեւ ֆրանսիացի ձեռնարկատերերի ու լրագրողների հետ:
Հասան Ռոուհանին Իտալիա եւ Ֆրանսիա պետք Է այցելեր նոյեմբերի 14-17-ին: Սակայն ուղեւորությունը հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհվեցին 130, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:
ԻՌՆԱ-ն ընդգծում Է, որ առաջիկա եվրոպական շրջագայությունը կոչված Է նոր ազդակ հաղորդել Իտալիայի եւ Ֆրանսիայի հետ Իրանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն այն պահին, երբ սպասվում Է Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: