Աֆրիկայի միլիոնից ավելի երեխաներ դպրոց չեն հաճախում ահաբեկիչների պատճառով. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄիջազգայինՆիգերիայում եւ հարեւան երկրներում ավելի քան 1 մլն երեխա դպրոցական կրթություն չի ստանում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ակտիվության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին:
«Որքան նրանք ավելի երկար չեն հաճախում դպրոց, այնքան նրանց համար ավելի մեծ Է բռնության, առեւանգման եւ զինված խմբավորումների շարքերում հավաքագրվելու վտանգը»,-գործակալությունը մեջբերում Է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Մանուել Ֆոնտենի խոսքը:
Նիգերիայում, Կամերունում, Չադում եւ Նիգերում փակվել Է ավելի քան երկու հազար դպրոց, զինյալները հարձակումներ են կատարում հարյուրավոր դպրոցների վրա:
Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուհարիի կարգադրության համաձայն՝ «Բոկո Հարամ»-ի զինյալների դեմ ռազմական գործողությունները պետք Է ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակով ավարտվեն մինչեւ ամսվա վերջը: Ինչպես նշում Է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նույնիսկ գործողությունների հաջողության դեպքում երկրի իշխանություններին հարկ կլինի պայքարել սոցիալական այն խնդիրների դեմ, որոնք ի հայտ կգան աճող սերնդի դպրոցական կրթություն չստանալու հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: