ՌԴ Պետդուման օրենք է ընդունել Ուկրաինայի հետ ազատ առեւտրի կասեցման մասին
ՄիջազգայինՌԴ Պետդուման դեկտեմբերի 22-ին ընդունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնած օրենքը, համաձայն որի դադարեցվում է Ուկրաինայի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Պատգամավորները որոշմանը կողմ են քննարկել առաջին ընթերցմամբ: Օրենքի ընդունմանն իրենց համաձայնությունն են հայտնել Պետդումայի բոլոր չորս խմբակցությունները: