Սաուդյան Արաբիայի թագավորը կարեւորել Է Սիրիայում միասնական պետության պահպանումը
ՄիջազգայինԷր Ռիադը հանդես Է գալիս սիրիական միասնական պետության պահպանման օգտին, որը կներառի բոլոր Էթնիկական խմբերին: Այդ մասին հաղորդվում Է Twitter-ում Սաուդյան Արաբիայի Կոնսուլտատիվ խորհրդի (Մեջլիս աշ Շուրա) պաշտոնական հաշվում՝ հղում անելով երկրի թագավորին:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը դեկտեմբերի 23-ին հանդես Է եկել Կոնսուլտատիվ խորհրդին հղած ուղերձով:
«Ձգտում ենք Սիրիան պահպանել որպես միասնական պետություն, որը կմիավորի սիրիական բնակչության բոլոր Էթնիկական խմբերին»,- միապետի խոսքը մեջբերված Է Կոնսուլտատիվ խորհրդի Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: