Ադրբեջանում լրագրողների հարցերին պատասխանելուց հրաժարվող պաշտոնյաները կտուգանվեն
ՄիջազգայինԱդրբեջանում պատիժ է սահմանվելու այն պետական գերատեսչությունների ու պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կհրաժարվեն պատշաճ ժամկետներում պատասխանել լրագրողների հարցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Վարչական իրավախախտումների կանոնադրության մեջ նշվում է, որ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում լրագրողի հարցն անպատասխան թողնելու համար նախատեսվում է տուգանք 200-300 ադրբեջանական մանաթի (մոտ 200 ԱՄՆ դոլար) չափով: Բացի այդ, լրագրողներին տեղեկատվություն չտրամադրելու կամ տեղեկատվության ստացման գործընթացը խոչընդոտելու համար նախատեսվում է տուգանք 300-ից մինչև 500 մանաթի չափով (մոտ 320 ԱՄՆ դոլար):