Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները համաձայնել են հանդիպել Դավութօղլուի հետ
ՄիջազգայինԹուրքիայի ընդդիմադիր՝ քեմալական Հանրապետական ժողովրդական, «Ազգայնական շարժում» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները դրական պատասխան են տվել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից արված հանդիպման առաջարկին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն առաջարկել էր կուսակցությունների ղեկավարներին հանդիպել դեկտեմբերի 30-ին ՝ քննարկելու երկրի բյուջեին, բարեփոխումներին, օրենսգրքին և մասնավորապես սահամանդրությանն առնչվող հարցեր: