Եվրամիությունը բարեփոխումների կարիք ունի. Լեհաստանի նախագահ
ՄիջազգայինԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան BBC-ին տված հարցազրույցում հանդես Է եկել Եվրամիության բարեփոխումների օգտին, որոնք միությանը թույլ կտային ավելի արդյունավետորեն պատասխանել նոր մարտահրավերներին:
«Եմ-ն մշտապես ճգնաժամերի Է բախվում՝ լինի դա ֆինանսական ճգնաժամը կամ փախստականների հետ կապված ճգնաժամը»,-հայտարարել Է Լեհաստանի նախագահը:-Մենք ցանկանում են, որ ԵՄ-ն արդյունավետ լինի: Մենք ցանկանում ենք, որ նա ճիշտ աշխատի: Որ նա կարողանա կանխատեսել հնարավոր բոլոր խնդիրները, որոնց կբախվի ապագայում»,- հայտարարել Է երկրի նախագահը արտասահմանյան ԶԼՄ-ին տված իր առաջին հարցազրույցում:
Զրույցի ընթացքում Դուդան չի ընդունել եվրոսկեպտիկի պիտակը, որը հաճախ վերագրում են իրեն ու իր «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցությանը: «Մենք եվրոսկեպտիկներ չենք, մենք եվրոռեալիստներ ենք»,-հայտարարել Է նախագահը:
Լեհաստանի ղեկավարը նախազգուշացրել Է նաեւ, որ Եվրամիությունը լուրջ ճգնաժամի առաջ կկանգնի այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ նրա կազմից: