Եգիպտոսում առաջին անգամ ավտոբուսներ են հայտնվել «միայն կանանց համար»
ՄիջազգայինՉնայած արաբական երկրների վաղեմի պրակտիկային՝ կանանց տրամադրել տղամարդկանցից առանձին հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն, Եգիպտոսում մինչեւ վերջին ժամանակներս չկային ավտոբուսներ «միայն կանանց համար»:
Արդեն երկար տարիներ մայրաքաղաք Կահիրեի գետնուղու գնացքների առաջին երկու վագոնները նախատեսված են բացառապես թույլ սեռի ներկայացուցիչների համար, վերջերս Կահիրեի փողոցներով սկսել են երթեւեկել միայն կանանց համար նախատեսված վարդագույն տաքսիներ: Բայց երթուղային ավտոբուսների փորձը, ուր արգելված Է տղամարդկանց մուտքը, Եգիպտոսում սկսել Է կիրառվել միայն այժմ: Այդ առումով փորձարարական Է դարձել երկրի հյուսիսում գտնվող Դամանհուր քաղաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: