Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետի թեկնածությունը կհաստատի մինչեւ տարեվերջ
ՄիջազգայինՎրաստանի նոր վարչապետի եւ կառավարության հաստատման գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսնակի խոսքով՝ վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է խորհրդակցություն անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ եւ 7-օրյա ժամկետից ոչ ուշ վարչապետի նոր թեկնածու առաջադրի:
«Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին կքննարկի այդ հարցը, կնշի նոր վարչապետի թեկնածուի անունը եւ կդիմի նախագահին՝ առաջարկելով այդ թեկնածությունը ներկայացնել խորհրդարանին»,- ասել է Ուսուպաշվիլին: