ԱՄՆ-ում տոռնադոները մարդկային կյանքեր են խլել, կան տասնյակ տուժածներ
ՄիջազգայինԵրեք մարդ է զոհվել, եւս առնվազն 40-ը՝ տուժել ԱՄՆ-ի Միսիսիպիի եւ Թենեսիի նահանգներում մոլեգնող փոթորիկների ու տոռնադոների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ լուրջ վնասվածքներ են ստացել տասնյակ տներ, դրանցից մի քանիսն ամբողջովին ավերվել են: Երկու մարդ անհայտ կորած է համարվում: Զոհվածներից մեկը յոթնամյա մի տղա է:
Միսիսիպիի նահանգի տարածքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 14 մրրկասյուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: