PKK-ի դեմ գործողություններում երկու թուրք զինվոր է զոհվել
ՄիջազգայինԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ ավելի քան երկու շաբաթ է, ինչ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում շարունակում են թուրք զինվորներ զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկ այակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, PKK-ի դեմ գործողություններում 6 զինվոր է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց:
Այստեղ, չնայած բժշկական միջամտությանը, զինվորներից մեկը զոհվել է, հինգի բուժումը հիվանդանոցում շարունակվում է:
Հայտնի է դարձել նաև, որ քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում, որտեղ ևս փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, զոհվել է քուրդ զինյալների դեմ պայքարում վիրավորված ենթասպան: