Պեկինը եւ Դամասկոսը երեք սկզբունք են մշակել Սիրիայի խաղաղ գործընթացի համար
ՄիջազգայինՉինաստանը 40 մլն յուանի (գրեթե 6,2 մլն դոլար) չափով մարդասիրական օգնություն կհատկացնի Սիրիայի կառավարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 24-ին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ամփոփելով Սիրիայի Նախարարների խորհրդի փոխնախագահ եւ արտաքին գործերի նախար ար Վալիդ Մուալեմի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Վան Ին նաեւ հավելել Է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ Է քննարկել առանձին տարածաշրջաններում հրադադարի ռեժիմի հաստատման հնարավորությունը՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ խաղաղ գործընթացի զարգացման համար:
Մուալեմն իր հերթին հայտարարել Է, որ Սիրիայի կառավարությունն սպասում Է ընդդիմության այն ներկայացուցիչների ցուցակին, ովքեր մասնակցելու են Ժնեւի բանակցություններին:
Չինաստանը եւ Սիրիան երեք սկզբունք են մշակել կառավարության եւ ընդդիմության միջեւ խաղաղ գործընթացի համար:
«Ամենակարեւոր պայմանավորվածությունը, որին մենք հասանք, դարձավ այն, որ Սիրիայի ճգնաժամը լուծելիս մենք պետք Է հետեւենք երեք սկզբունքի»,-ասել Է Վան Ին: «Առաջին՝ մենք պետք Է պահպանենք ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղվածությունը: Երկրորդ՝ Սիրիայի ապագան պետք Է վճռվի երկրի ժողովրդի կողմից: Երրորդ՝ ՄԱԿ-ը պետք Է առաջատար դեր խաղա կողմերի միջեւ միջնորդության հարցում»,-նշել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարը:
Վալիդ Մուալեմը չինական կողմի հրավերով դեկտեմբերի 23-ին ՉԺՀ Է ժամանել եռօրյա այցով: Ինչպես հայտնել են չինական դիվանագիտական աղբյուրներ, Պեկինը նաեւ մտադիր Է մոտ ժամանակներս կազմակերպել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների այցը ՉԺՀ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: