Հնդկաստանի վարչապետը Գանդիի ինքնագիրը եւ թուր Է նվիրել Պուտինին
ՄիջազգայինՄոսկվայում մեկնարկել Է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկօրյա պաշտոնական այցը: Դեկտեմբերի 23-ի երեկոյան նա արդեն հանդիպում Է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ, ինչպես հաղորդել են ռուսական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի Է ունեցել նախագահական ամառանոցում՝ թեյի սեղանի շուրջ:
Ընթրիքի ընթացքում Մոդին նվերներ Է հանձնել Պուտինին՝ 18-րդ դարի մի թուր եւ Մահաթմա Գանդիի ձեռագրի մի հատված:
Ինչպես նշում Է BBC-ն, երկու պետությունների ղեկավարների բանակցությունները պարբերաբար անցկացվում են 2000 թվականից:
Երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմում Է շուրջ 10 մլրդ դոլար:
Ներկայիս բանակցությունների ընթացքում կողմերը պլանավորում են քննարկել ատոմային Էներգետիկայում, նավթի-գազի բնագավառում եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում խոշոր նախագծերի իրագործումը: Նաեւ, ինչպես հաղորդվում Է, կքննարկվեն համաշխարհային հիմնական խնդիրները եւ փոխգործակցությունը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, BRICS-ը, «Քսանյակի խումբը» եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը: