Թուրքական Նուսայբինում հանվել է փողոց դուրս գալու արգելքը
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում հանվել է 10 օր տևած փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հիմնավորմամբ հայտարարված փողոց դուրս գալու արգելքը դեռևս պահպանվում է քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի գավառներում, ինչպես նաև Դիարբեքիրի Սուր գավառում: