Պորոշենկոն ողջունել Է Սահակաշվիլիի հակակոռուպցիոն համաժողովի մասնակիցներին
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել Է դեկտեմբերի 23-ին Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ Կիեւում անցկացված հակակոռուպցիոն համաժողովի մասնակիցներին:
«Շնորհավորում եմ հակակոռուպցիոն երկրորդ համաժողովի բացման կապակցությամբ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ոչնչացնել կոռուպցիոն հրեշին»,-գրել Է Պորոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում:
Համաժողովում Սահակաշվիլիի հայտարարել Է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարելու համար ոչ կուսակցական շարժում ստեղծելու մտադրության մասին:
Օդեսայի նահանգապետը եւ Վրաստանի նախկին նախագահն ավելի վաղ քանիցս Արսենի Յացենյուկի կառավարությանը մեղադրել Է կոռուպցիայի մեջ: Նրա խոսքով՝ պետական ձեռնարկություններում կոռուպցիոն սխեմաներից Ուկրաինայի բյուջեի կորուստները կազմում են առնվազն 5 մլրդ դոլար: Սահակաշվիլին այն կարծիքին Է, որ այդ սխեմաներից օգուտ ստացողների թվում են ուկրաինացի օլիգարխներ Ռինատ Ախմետովը, Իգոր Կոլոմոյսկին եւ Դմիտրի Ֆիրտաշը, ինչպես նաեւ Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից ժողովրդական պատգամավորներ Նիկոլայ Մարտինենկոն եւ Անդրեյ Իվանչու կը, հաղորդել Է Sputnik-ը: