Սլովենիան պաշտոնապես հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու առաջադրելու մասին
ՄիջազգայինՍլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկը դարձել Է երկրից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը դեկտեմբերի 23-ին ընդունել Է հանրապետության կառավարությունը:
«Դանիլո Տյուրկը, որը միջազգային մեծ հեղինակություն Է վայելում, դարձել Է Սլովենիայից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական թեկնածու,-հայտարարել են կառավարությունում:-Հաջողակ թեկնածուն շատ կարեւոր Է Սլովենիայի համար, քանի որ նա կամրապնդի երկրի ազդեցությունը միջազգային հանրակցությունում: Նրա նշանակումը մեծ պատիվ ու ճանաչում կլինի մեզ համար»:
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք Է դառնա Հարավարեւելյան Եվրոպայի ներկայացուցիչը: Կազմակերպության գոյության 70 տարվա ընթացքում այդ տարածաշրջանի երկրներից թեկնածուն ոչ մի անգամ չի զբաղեցրել համաշխարհային կազմակերպության այդ պաշտոնը:
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունի մանդատը լրանում Է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: