Ստամբուլի օդանավակայանում իրանական ինքնաթիռը բախվել է արգելապատնեշի
ՄիջազգայինԹեհրանից Ստամբուլ ժամանող իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Աթաթուրք» օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ինքնաթիռը մոտ 30 մետր ավելի է գնացել կայանման դիրքից և օդանավի դիմացի հատվածով բախվել է արգելապատնեշի՝ միաժամանակ ճզմելով այդտեղ կայանած ավտոբուսը: Ավտոբուսի մեջ մարդ չի եղել, սակայն դեպքի վայր են շտապել փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր սկսել են անմիջապես տարհանել ինքնաթիռի ուղևորներին:
Կատարվածի վերաբերյալ սկսվել է հետաքննություն: