Ռադան Ուկրաինայի կառավարությանը թույլատրեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ՄիջազգայինԳերագույն ռադան Ուկրաինայի կառավարությանը թույլ տվեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատասխան առեւտրական պատժամիջոցներ կսահմանի 2016 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին հայտարարել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի նիստում՝ ներկայացնելով «Արտաքին տնտեսական գործունեության մասին» Ուկրաինայի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
«Օրինագծի նպատակը պարզ Է՝ համանման հայելային միջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,- ասել Է նա: Վարչապետը պարզաբանել Է, որ Կիեւը եկող տարվա հունվարի 1-ից կսահմանի «առեւտրական Էմբարգո եւ հայելային պատժամիջոցներ»:
Օրինագիծը ենթադրում Է պատժամիջոցներ սամանելու լիազորություններ տրամադրել Ուկրաինայի նախարարների կաբինետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: