Սուրբծննդյան տոներին նախորդող իրարանցումը Մեծ Բրիտանիայում հասել Է բարձրակետին
ՄիջազգայինԴեկտեմբերի 23-ը ՄԵծ Բրիտանիայում Սուրբծննդյան տոների հետ կապված իրարանցման բարձրակետի օրն Է դարձել, որը նշանավորվել Է ճանապարհների տեւական խցանումներով, գնացքների ուշացումներով եւ հնդկահավի գնման երկժամյա հերթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս օրերին խելահեղ վիճակ Է բոլոր այն խանութներում, որտեղ կարելի Է ձեռք բերել համեմատաբար Էժան նվերներ՝ կոսմետիկայի խանութներում, մի քանի մոդայիկ ոսկերչական կրպակներում եւ, իհարկե, զբոսաշրջիկների շրջանում հատկապես մեծ ժողովրդականություն վայելող Harrods հանրախանութում:
Ոչ պակաս իրարանցում Է դիտվում նաեւ պարենային սուպերմարկետներում: Բրիտանացիները վառաճասեղաններից բառացիորեն սրբում են հավերը, հնդկահավերը, գինին, ինչպես նաեւ «Սուրբծննյան ասորտիմենտի» ապրանքները՝ պանրի եւ երշիկի հավաքածուները, ջեռեփուկի համար նախատեսված պանիրները, ինչպես նաեւ խնձորագինիները, պուդինգները եւ համեմունքներով հատուկ գինին՝ գլինթվեյն եփելու համար: Շարժվելու տեղ չկա նաեւ թեյի խանութներում, քանի որ կարմիր բանկաներով թեյերը եւ թխվածքներն ամենատարածված նվերներն են, որոնք զբոսաշրջիկները բերում են Անգլիայից:
Ֆինանսական միջոցները, որոնք բրիտանացիները թողնում են խանութներում, տպավորություն են գործում: Ըստ Visa Europe-ի տվյալների՝ իրենց քարտերի օգտատերերը մեկ օրում կծախսեն մոտավորապես 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգ:
Այնուամենայնիվ, իրարանցումը, չնայած այդ ամենին, ուրախ Է. չԷ որ առջեւում ոչ միայն Սուրբ ծնունդը, Ամանորը եւ հսկայական սպառավաճառքներն են, այլեւ երկար սպասված արձակուրդները: Մեծ Բրիտանիայում երկու տոների միջեւ ընկած օրերը, թեեւ համարվում են աշխատանքային, կազմակերպությունների մեծ մասը չի աշխատում, եւ դա զգացվում Է արդեն աստիճանաբար հանդարտվող ակտիվությամբ: Երկիրը կաշխուժանա միայն հունվարի 4-ից հետո, իսկ մինչ այդ լարված աշխատանք սպասում Է միայն տրանսպորտային ճյուղի աշխատողներին, ռիթեյլին եւ ոստիկաններին, որոնք անվտանգության խստացվա ծ միջոցների պայմաններում պետք Է հսկեն զվարճացող բրիտանացիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: