Թուրքիայի ափերին փախստականների նավի խորտակումից 18 մարդ է զոհվել
ՄիջազգայինԹուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի գավառի շրջանում փախստականներին ապօրինի ճանապարհով տեղափոխող հերթական նավը խորտակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հերթական դժբախտ դեպքի պատ ճառով զոհերի թիվը հասել է 18-ի:
Զոհերի դիերը հայտնաբերելու նպատակով փրկարարների աշխատանքներին կցվել են նաև ուղղաթիռները: Փրկվել է 21 փախստական, փրկարարները կարողացել են հայտնաբերել 9 մարդու դի, որոնցից 6-ը երեխաներ են:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: