Վրաստանի համար անայցագիր ռեժիմը հնարավոր է արդեն 2016 թվականին. Մատվիենկո
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում Է, որ 2016 թվականին կհաջողվի անայցագիր ռեժիմ կազմակերպել ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ:
«Ակնկալում եմ, որ 2016 թվականին կհաջողվի անայցագիր ռեժիմ կազմակերպել մեր երկրների միջեւ»,- ասել Է Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ մինչեւ դեկտեմբերի վերջը տեղի կունենա Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ այցագրային ռեժիմի պարզեցում, կլինեն դյուրացումներ: Ընդսմին Մատվիենկոն նշել Է, որ «այցագրերի լիակատար չեղարկումն ավելի տեւական գործընթաց Է»:
«Բայց ես ակնկալում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք կկարողանանք անայցագիր ռեժիմ սահմանել Վրաստանի քաղաքացիների համար»,- ընդգծել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակը, հաղորդել Է Sputnik-ը: