Պուտինը կոչ է արել պատրաստ լինել նավթի ցածր գնի երկարատև ժամանակահատվածին
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է պատրաստ լինեն նավթի ու արտահանվող հումքի ցածր գների, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցնների երկարատև ժամանակահատվածին, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Պետք է պատրաստ լինել այն բանին, որ արտահանվող հումքի արժեքն ու արտաքին սահմանափակումները կձգձգվեն։ Անհրաժեշտ է առկա բազայի հիման վրա ինքնուրույն հասնել արդյունքի, առկա դժվարությունները խթան կդառնան տնտեսության արդյունավետության բարձրացման համար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ իշխանությունները կարող են վերանայել բյուջեն՝ պայմանավորված նավթի՝ 40 դոլարից պակաս գնով։