Բելգիայում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունեցող 9-րդ կասկածյալը
ՄիջազգայինԲելգիայի ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապ ունեցող 9-րդ կասկածյալին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, սակայն այդ մասին չի հաղորդվել: Տեղեկատվությունը գաղտնի է պահվել՝ նրա հնարավոր համախոհների ուշադրությունը չգրավելու համար:
Իրավապահների փոխանցմամբ՝ օրվա ընթացքում հայտնի կդառնան գործողության մանրամասները:
Ընդհանուր առմամբ, Բելգիայում Փարիզի ահաբեկչությունների գործով 8 կասկածյալ է հայտնաբերվել: Նրանք բոլորն էլ կապ են ունեցել ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Սալեհ Աբդեսլամի հետ:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 130 մարդ: