Կիպրոսն օրինականացնում է միասեռ ամուսնությունները
ՄիջազգայինԿիպրոսի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ հունվարի 18-ից կօրինականացվեն միասեռ ամուսնությունները:
Ինչպես հաղորդում է CyprusMail-ը, երկրի խորհրդարանը քվեարկել էր միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին եւ նախագիծն ուժի մեջ էր մտել դեկտեմբերի 9-ին, սակայն քաղաքացիական ակտ երի գրանցման կենտրոններում ամուսնությունները հնարավոր կլինի օրինականացնել միայն հաջորդ տարվանից:
Դրա համար անհրաժեշտ է լինելու լրացնել էլեկտրոնային փաստաթուղթն ու վճարել 90 եվրո: Որոշումը հարուցել է բազմաթիվ կիպրացիների բարկությունը, ովքեր շեշտում են, որ միասեռ ամուսնությունների օրինականացումը կբերի դեմոգրաֆիկ խնդիրների աճին: