Պաշտոնական Դամասկոսը կմասնակցի Ժնեւում կայանալիք հանդիպմանը
ՄիջազգայինՍիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է մասնակցել հունվարին Ժնեւում կայանալիք բանակցություններին, որոնց նպատակը Սիրիայում ճգնաժամի կարգավորումն է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախարարը նաեւ շեշտել է, որ իրենք կցանկանային ստանալ այն ընդդիմադիր կազմակե րպությունների ցանկը, որոնց չի թույլատրվում մասնակցել բանակություններին:
Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համաձայնագիր էր ընդունել ի աջակցություն Սիրիայում խաղաղ կարգավորման: Համաձայն փաստաթղթի` ՄԱԿ-ը պարտավորվում է բանակցային գործընթաց կազմակերպել Ասադի կառավարության եւ ընդդիմության միջեւ: Փաստաթուղթը պարտավորեցնում էր կողմերին հակամարտության գոտում դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ խաղաղ բնակչության: Փաստաթուղթն ընդգծում է, որ երկրի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու է սիրիացի ժողովուրդը: