Ադրբեջանցին Բաքվում ինքնահրկիզման փորձ է արել
ՄիջազգայինԱդրբեջանի քաղաքացի Էլվին Մեհտիևը Բաքվում ոստիկանական վարչության դիմաց ինքնահրկիզման փորձ է արել:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանցին իր վրա բենզին է լցրել և ցանկացել է կրակի տալ իրեն, սակայն անցորդները միջամտել են և թույլ չեն տվել նրան անել դա: Հաղորդվում է, որ Մեհտիևի նման քայլի պատճառը ունեցած պարտքն է, որն ի վիճակի չէ վճարել: