Կարաչաևո-Չերկեսիայում իրավապահները երեք գրոհային են վնասազերծել
ՄիջազգայինԻրավապահ մարմինները հատուկ գործողության ընթացքում Կարաչաևո-Չերկեսիայում երեք գրոհային են վնասազերծել:
Այս մասին հայտնել է Հակաահաբեկչական ազգային հանձնաժողովի մամուլի կենտրոնը:
Գործողության ընթացքում հայտնաբերվել է գրոհայիններին պատկանող ավտոմեքենա, որում իրավապահները գտել են ինքնաշեն պայթուցիկ սարք, հրազեն, նռնակներ, մեծ թվով զինամթերք:
Հաղորդվում է, որ իրավապահները քայլեր են ձեռնարկում նրանց ինքնությունը պարզելու համար: