Իսրայելցի զինվորականների հետ բախման արդյունքում պաղեստինցի է զոհվել
ՄիջազգայինԻսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ բախման արդյունքում պաղեստինցի է զոհվել:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի և Ռամալայի միջև գտնվող փախստականների ճամբարում:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության առկա լարվածության սկսվելուց ի վեր պաղեստինյան կողմից զոհվել է 120 մարդ, որոնց մեծ մասը սպանվել են իսրայելցիների վրա սառը զենքով և հրազենով հարձակվելու արդյունքում: