Հռոմում եւ Միլանում սահմանափկվում է ավտոմոբիլային երթեւեկությունը
ՄիջազգայինԻտալիայի երկու խոշոր քաղաքներում` Հռոմում եւ Միլանում պատած ծուխն ու մառախուղը ստիպել են քաղաքային իշխանություններին գնալ ծայրահեղ քայլերի եւ սահմանափակել ավտոմոբիլային երթեւեկությունը քաղաքներում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ կերպ քաղաքային իշխանությունները հույս ունեն պայքարել օդի աղտոտվածության դեմ, ինչի հետեւանքով իտալական երկու քաղաքները պատվել են մառախուղով: Համաձայն փորձագետների եզրակացության` մառախուղն առաջացել է անձրեւների բացակայության պատճառով, ինչի հետեւանքով օդում աղտոտվածության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է նորման:
Նոր օրենքի համաձայն Հռոմում երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին վեց ժամով կդադարեցվի ավտոմոբլիային երթեւեկությունը, իսկ Միլանում այն կդադարեցվի շաբաթական երեք օր վեց ժամով: Միաժամանակ, կիջեցվեն ավտոբուսների եւ մետրոյի տոմսերի գները` հույսով, որ մարդիկ ավելի շատ կօգտվեն հասարակական տրանսպորտից: