Իրանը Չինաստանին կոչ է անում ավելի ակտիվ լինել ԻՊ-ի դեմ պայքարում
ՄիջազգայինԻրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում կատարելով իրանական «Ֆարս» գ ործակալությանը:
«Չինաստանը կարող է էականորեն օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, եթե ավելի ակտիվ լինի «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- հայտարարել է նա Թեհրանում չինական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: