Ռուսաստանում խստացնում են տարադրամի փոխանակման պայմանները
ՄիջազգայինՌուսաստանում խստացնում են բանկերում տարադրամի փոխանակելու պայմանները:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, 2015թ. դեկտեմբերի 28-ից դրամարկղերում տարադրամ փոխանակել ցանկացող քաղաքացիները, ովքեր նախկինում չեն եղել տվյալ բանկի հաճախորդները, ստիպված կլինեն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և ձևաթուղթ լրացնել:
Նշվում է, որ նոր կարգը ավելացնելու է հաճախորդների սպասարկման ժամանակը: Բանկերից մեկի ներկայացուցիչը նշել է, որ նոր կանոնները հնարավորություն չեն տալիս փոխարժեքի փոխանակման դեպքում կիրառել նույնականացված ու պարզեցված մեթոդը: