ՌԴ-ն և Իրանը մտահոգված են մարդու իրավունքների հարցերի քաղաքականացմամբ
ՄիջազգայինՄոսկվան և Թեհրանը մտահոգված են ՄԱԿ-ի օրակարգում մարդու իրավունքների հարցերի քաղաքականացմամբ և մարդու իրավունքները պետությունների գործերին խառնվելու համար օգտագործելու փորձերով:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նախարարությունը հայտնել է, որ մարդու իրավունքների վերաբերյալ ԱԳՆ մակարդակով ռուս-իրանական քննարկումները կայացել են Իրանում դեկտեմբերի 21-ին: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են իրավապաշտպանության ոլորտի հարցերի լայն և օրակարգային շրջանակ: