Մեծ Բրիտանիան հերքել է Վիեննայի կոնվենցիան խախտելու մասին ՌԴ մեղադրանքները
ՄիջազգայինԼոնդոնում ռուս դիվանագետների գտնվելու ժամկետները համապատասխանում են Մեծ Բրիտանիայում ընդունված և Ռուսաստանի հետ համաձայնեցված կարգերին:
Ինչպես հաղորդում է ՙՌիա Նովոստի՚-ն, այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Լոնդոնում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտնել էր, որ նոտա են հղել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, քանի որ վիզաները երկարացնել ցանկացող դիվանագետների անձնագրերը երկար ժամանակով պահում են: Նա նաև հավելել է, որ Լոնդոնում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների գտնվելու ժամկետը 3 տարով սահմանափակելը Վիեննայի կոնվենցիայի խախտում է: