ՌԴ-ն և Հնդկաստանը ԻՊ-ի դեմ պայքարի լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն են տեսնում
ՄիջազգայինՌուսաստանը և Հնդկաստանը հանդես են եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար լայն կոալիցիա ձևավորելու պատրաստակամությամբ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքները: ՌԴ նախագահը հավելել է, որ դա բխում է համաշխարհային հանրության շահերից:
Իր հերթին Հնդկաստանի վարչապետը նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի մոտեցումները ահաբեկչության դեմ պայքարում համընկնում են:
«Մենք հավատում ենք, որ աշխարհը պետք է միավորվի և համատեղ գործողություններ իրականացնի ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա: