PKK-ի դեմ մարտերում թուրք զինվոր է զոհվել
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում Քրդական բանվորական կուսակցության դեմ մարտերում կրկին թուրք զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի զինված ուժերը, տեղեկացնելով զինվորի մահվան մասին, հայտնել են, որ Ջիզրեում քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակվում են: